Մելիք Արտաշեսի Մելիքյան
Կրթություն
2012-2019 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ
2019-2021 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
2021-2025 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ
2025 թվականի փետրվարի 19-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի՝ նույն թվականի մայիսի 19-ի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի (ԺԲ.00.05 թվանիշով) գիտական աստիճան։
2025-2026 թթ. ՀՀ փաստաբանական ակադեմիա։
Աշխատանքային գործունեություն
2012 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսատնտեսական և վարչական բաժնում՝ որպես իրավաբանի օգնական:
2017 թվականի փետրվարից հուլիս ամիսներին աշխատել է «Յուքոմ» ՍՊԸ-ում նախ որպես վաճառքի և սպասարկման, ապա՝ իրավական պարտավորությունների ապահովման մասնագետ։
2017 թվականի սեպտեմբերից 2018 թվականի հոկտեմբեր ամիսներին աշխատել է որպես դատավորի գործավար՝ նախ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ապա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնուհետև՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններում։
2019 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսներին աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղարի պաշտոնակատար։
2019 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության առաջին կարգի մասնագետի պաշտոնակատարի, ապա նույն թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի հունիսը՝ նույն ծառայության առաջատար մասնագետի պաշտոնակատարի, իսկ նույն թվականի հունիսից մինչ 2021 թվականի նոյեմբերը՝ նույն ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի պաշտոններում։
2021 թվականի նոյեմբերից մինչ 2022 թվականի մարտ ամիսներին աշխատել է դատավորի օգնականի պաշտոնում։
2022 թվականի մարտ ամսից մինչ օրս աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար։
2026 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ` 4 տարի ժամկետով։
Գիտական գործունեություն
Գրախոսել է մի շարք մագիստրոսական թեզեր, որպես բանախոս մասնակցել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի կողմից կազմակերպված գիտական միջոցառումներին, ինչպես նաև դասախոսություններով, հետազոտություններով և զեկույցներով հանդես եկել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործացության շրջանակներում մասնակցել է տարբեր գիտաժողովների, աշխատաժողովների և փորձի փոխանակմանն ուղղված այլ ծրագրերի։
Եվրոպայի խորհրդի և «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում մասնակցել է տեղեկատվական-իրազեկման այցի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի գրասենյակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հեղինակ է շուրջ 20 գիտական հոդվածների։
Այլ տվյալներ
2012 թվականի դեկտեմբերից 2014 թվականի դեկտեմբեր ամիսներին անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն և ստացել սերժանտի կոչում։
2026 թվականի հուլիսի 1-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ մասնագիտական պարտականությունների բարեխիղճ և արդյունավետ կատարման համար։
Էլեկտրոնային փոստ՝ melikmelikyan1994@gmail.com
***Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 8.2-րդ մասը և Բարձրագույն դատական խորհրդի 03.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման 23-րդ կետը՝ հրապարակվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող
Մ․ Մելիքյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: