Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ՈՐՈՇՈՒՄ № 01Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 02Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը, 77-րդ և 77.1-ին հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգում (այսուհետ՝ Կարգ) և Որոշման 3-րդ և 4-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1)   Կարգի 9.1-ին կետում «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով,

2)  Կարգի 10-րդ կետում «երեսուն օրվա ընթացքում» բառերը փոխարինել «քառասունհինգ օրվա ընթացքում» բառերով,

3)  Կարգի 46-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «բացառությամբ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության,» բառերը,

4)  Կարգի 47-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

 

5)    Կարգի 49-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները,» բառերը,

6)    Կարգի 76-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«76. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների, Ուսումնական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են սույն կարգի 53-71-րդ մասերով սահմանված դրույթները, իսկ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են նաև սույն կարգի 52.1. մասով սահմանված դրույթները:»,

7)  Կարգի 76.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

8)  Կարգի 76.2-րդ կետում «9-րդ մասով» բառերից հետո լրացնել «և 9.1-ին մասերով» բառերով, իսկ «հասարակական կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով,

9)  Կարգի 76.5-րդ կետում «հասարակական կազմակերպությունների» և «հասարակական կազմակերպություններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոչ առևտրային կազմակերպությունների» և «ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով, իսկ «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը» բառերով,

10) Որոշման հավելված 3-ի Ձև 1 և Ձև 2-ով հաստատված քվեաթերթիկների վերնագրերում «ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» բառերից հետո լրացնել                                «, ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» բառերը,

11) Որոշման հավելված 4-ն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                          ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

 

3 հուլիսի 2026թ.

ք. Երևան