Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Բարձրագույն դատական խորհուրդն ու Երևանի պետական համալսարանը կհամագործակցեն իրավաբան կադրերի պատրաստման գործում

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Եռակողմ հուշագրի նպատակն է խթանել դատական իշխանություն-ԵՊՀ արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդումը, մասնագիտական փորձառության փոխանակումը, տեսություն-պրակտիկա կապի ապահովումը և զարգացումը։ Հուշագրով նախատեսվում է տարաբնույթ միջոցառումներ իրականացնել դատական իշխանության ներկայացուցիչների, Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար։ Կողմերը կարևորել են հուշագրի հիմքում դրված իրավական փոխօգնության, գիտավերլուծական և մասնագիտական վերապատրաստումների հանձնառությունները։ Ուշադրություն է հրավիրվել հուշագրի այն մոտեցմանը, որ գիտական միտքն ու դատական պրակտիկան փոխլրացվում են փորձի և տեսության համադրությամբ, ինչն արդիական և առանցքային է ապագա իրավագետի մասնագիտական աճի համար։ Հուշագիրն ուժի մեջ է ստորագրման պահից։