Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Բարձրագույն դատական խորհրդի անդամն ու Սնանկության դատարանի նախագահը մասնակցել են միջազգային գագաթնաժողովի

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն ու Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը մասնակցել են Հոնգ Կոնգում կայացած ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) 6-րդ Ասիա-Խաղաղօվկիանոսյան դատական գագաթնաժողովին։

Այն կարևոր հարթակ է տարածաշրջանի առաջատար իրավաբանների, բարձրագույն դատական ատյանների ներկայացուցիչների և միջազգային մասնագիտական կառույցների միջև երկխոսության համար։

Միջոցառման նպատակն էր ձևավորել դատական համագործակցության նոր որակ, որտեղ իրավունքը դիտարկվում է ոչ միայն որպես ազգային համակարգերի կանոնների համախումբ, այլ որպես գլոբալ փոխգործակցության լեզու։
Քննարկումները ներառել են էլեկտրոնային փաստաթղթերի և թվային վճարային համակարգերի իրավական ճանաչման հարցեր։

Մասնակիցները դիտարկել են նաև էլեկտրոնային ստորագրությունների և հաղորդակցության փոխադարձ ճանաչման հարցեր։ Գագաթնաժողովը նաև հարթակ է եղել տարբեր երկրների դատավորների փորձի փոխանակման համար։
Գագաթնաժողովին մասնակցել են 50-ից ավելի դատավորներ 25-ից ավելի երկրներից։