Արմինե Արամի Թումասյան
Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 21-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով):
2003-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ):
2007-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում (քաղաքացիաիրավական մասնագիտացում)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2023 թվականի սեպտեմբերի 15-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշման համաձայն՝ ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում։
Աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալներ
2009 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները․ 2008-2009 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2009-2014 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության առաջատար մասնագետ, 2014-2015 թվականներին՝ Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015-2018 թվականներին՝ Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ:
2018-2023 թվականներին զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստման և որոշումների նախագծերի մշակման բաժնի պետի պաշտոնը:
2023 թվականին զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնը։
Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-392-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում և պաշտոնավարել է մինչև 2025 թվականի օգոստոսի 4-ը ներառյալ (լիազորությունները դադարել են սեփական դիմումի համաձայն):
2023 թվականին և 2025 թվականից առայսօր դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2026 թվականի հուլիսի 3-ի թիվ 03Ա որոշմամբ ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ՝ 4 տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 28.12.2017 թվականին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
21.11.2021 թվականին պարգևատրվել է «Դատական դեպարտամենտի աշխատակիցների միություն» արհեստակցական կազմակերպության շնորհակալագրով:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Կոնտակտային տվյալ
***Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 8.2-րդ մասը և Բարձրագույն դատական խորհրդի 03.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման 23-րդ կետը՝ հրապարակվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող Ա․Թումասյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: