Հասմիկ Հայկի Հարությունյան
Ծնվել է 1990 թվականի մարտի 24-ին, Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2007-2011թթ-ին սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ավարտել է գերազանցությամբ։
2011-2013 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ Ժողովրդավարություն և Մարդու իրավունքներ ԵՄ մագիստրոսական ծրագրի շրջանակներում: 2012թվականին սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ծրագրի շրջանակներում ուսուցանել է Կիևի Տառաս Շեւչենկոյի անվան համալսարանում:
2017 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2012 թվականից մինչ օրս աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում՝ ներգրավված լինելով դատական համակարգի և իրավապահ մարմինների ուսումնասիրության ու մշտադիտարկման աշխատանքներում: Աշխատանքի մեջ կենտրոնական դեր զբաղեցրել է դատավորների ընտրության և նշանակման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի ուսումնասիրությունները, “Դատական օրենսգիրք” սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելը։
2013 թվականից մինչ 2020 թվականը հանդիսացել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ-փորձագետ: 2018-2020թթ-ին եղել է նույն խմբի նախագահը:
2014-2015թթ-ին հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի տեղական փորձագետ և խտրականության հարցերով դասընթացավար:
2015-2017թթ-ին աշխատել է որպես փորձագետ և դասընթացավար «Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ-ում:
2016 թվականի մարտ-մայիս ամիսներին հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի փորձագետ՝ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքական որոշումների կայացմանը» ծրագրի շրջանակներում:
2016 թվականին աշխատել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ում որպես իրավաբան՝ ներկայացնելով 2016 թվականի քառօրյա պատերազմի զոհերի իրավունքները Եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի:
2016-2017թթ-ին աշխատել է ՀՀ Փաստաբանների դպրոցում դասավանդելով «Խտրականության արգելք» առարկան:
2015-2018թթ-ին ՀՀ Փաստաբանների դպրոցում դասավանդել է «ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու պրակտիկ հմտություններ» առարկան:
2018 թվականից մինչ օրս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի դասախոս:
2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ Արդարադատության ակադեմիայում դասավանդել է «Խտրականության արգելք» առարկան:
2020 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Եվրոպական Հանձնաժողովի մարդու իրավունքների փորձագետ:
2020 թվականի օգոստոս ամսին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամ:
2022 թվականի մայիս ամսից մինչ հոկտեմբեր ամիսը հանդիսացել է Համաշխարհային Բանկ կազմակերպության տեղական փորձագետ՝ ներգրավված լինելով դատական իշխանության ոլորտին առնչվող ուսումնասիրություններում։
2023 թվականի հունվար- մարտ ամիսներին հանդիսացել է USAID կազմակերպության տեղական փորձագետ։
2023 թվականի մարտից հոկտեմբեր, ինչպես նաև 2024 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Դատական իշխանության ոլորտի փորձագետ՝ իրականացնելով արևելյան գործընկերության 6 երկրների դատական համակարգերի ուսումնասիրություն։
2024 թվականի մայիս- օգոստոս ամիսներին կրկին աշխատել է USAID-Հայաստան կազմակերպության հետ՝ որպես տեղական փորձագետ։
2024 թվականի նոյեմբեր ամսից մինչ 2025 թվականի մարտը հանդիսացել է USAID-Հայաստան Աջակցություն դատաիրավական ոլորտ բարեփոխումներին ծրագրի ավագ խորհրդատու։
2025 թվականի սեպտեմբեր-նեյեմբեր ամիսներին դասավանդել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ակադեմիայում։
Հեղինակ է տասնյակից ավել գիտական հոդվածների և հրապարակումների։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։
Այլ տեղեկություններ
● 2016 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի մասնակից
● 2018-2019թթ Բաց հասարակության հիմնադրամներ ՀՀ կրթաթոշակառու՝ «Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը դատական իշխանության անկախության վրա» ծրագրի շրջանակներում
● 2019-2023թթ դատական և իրավական բարեփոխումների ծրագրի համակարգող խորհրդի անդամ
● 2022 թվականին Եվրոպական Միության այցելուների ծրագրի մասնակից, Բրյուսել
● 2022-2026թթ Դատական և իրավական բարեփոխումների ծրագրի համակարգող խորհրդի անդամ
● Եվրոմիություն- Հայաստան քաղհասարակության պլատֆորմի անդամ, 2024թ
Կոնտակտային տվյալներ՝
Էլեկտրոնային փոստ– hasmik@prwb.am
***Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 8.2-րդ մասը և Բարձրագույն դատական խորհրդի 03.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման 23-րդ կետը՝ հրապարակվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 3-ին ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող
Հ․ Հարությունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: