Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 03Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026 թվականի հուլիսի 3-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ ընտրելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 10-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի՝ 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 53-59-րդ և 75-76-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրել Արմինե Թումասյանին՝ 4 տարի ժամկետով,
2. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրել Մելիք Մելիքյանին՝ 4 տարի ժամկետով,
3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրել Հասմիկ Հարությունյանին՝ 4 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
3 հուլիսի 2026թ.
ք. Երևան