ՈՐՈՇՈՒՄ № 01Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 02Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը, 77-րդ և 77.1-ին հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգում (այսուհետ՝ Կարգ) և Որոշման 3-րդ և 4-րդ հավելվածներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կարգի 9.1-ին կետում «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով,
2) Կարգի 10-րդ կետում «երեսուն օրվա ընթացքում» բառերը փոխարինել «քառասունհինգ օրվա ընթացքում» բառերով,
3) Կարգի 46-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «բացառությամբ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության,» բառերը,
4) Կարգի 47-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,
5) Կարգի 49-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները,» բառերը,
6) Կարգի 76-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«76. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամների, Ուսումնական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են սույն կարգի 53-71-րդ մասերով սահմանված դրույթները, իսկ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են նաև սույն կարգի 52.1. մասով սահմանված դրույթները:»,
7) Կարգի 76.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
8) Կարգի 76.2-րդ կետում «9-րդ մասով» բառերից հետո լրացնել «և 9.1-ին մասերով» բառերով, իսկ «հասարակական կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով,
9) Կարգի 76.5-րդ կետում «հասարակական կազմակերպությունների» և «հասարակական կազմակերպություններին» բառերը համապատասխանաբար փոխարինել «ոչ առևտրային կազմակերպությունների» և «ոչ առևտրային կազմակերպություններին» բառերով, իսկ «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը» բառերով,
10) Որոշման հավելված 3-ի Ձև 1 և Ձև 2-ով հաստատված քվեաթերթիկների վերնագրերում «ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» բառերից հետո լրացնել «, ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» բառերը,
11) Որոշման հավելված 4-ն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
3 հուլիսի 2026թ.
ք. Երևան