Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Նիստեր հրավիրելու մասին որոշումներ

ԲԴԽ-64-Ո-Կ-28 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈ

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ նաև Խորհուրդ), ծանոթանալով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի՝  «Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին»  2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 70-Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 26.05.2026 թվականի թիվ 58-Ա որոշմամբ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից 01.07.2026 թվականին կայացվել է «Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 70-Ա որոշումը:

Վերոնշյալ որոշումը և կից փաստաթղթերը Խորհուրդ են մուտքագրվել 02.07.2026 թվականին:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:

Բարձրագույն դատական խորհրդի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 91-րդ կետի համաձայն՝ Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է Խորհրդի նիստ։ Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ         ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 91-րդ կետով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից ներկայացված Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2026 թվականի հուլիսի 16-ին, ժամը 14:30-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (ք. Երևան, Կորյունի 17):

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                      

                                                                                                Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

     6 հուլիսի 2026թ.

           ք. Երևան