Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորի ներկայացուցիչը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որը բավարարվեց:

Գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 14:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: