Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպել են

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպում են ունեցել նախագահական նստավայրում:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին: